«Ուրախ եմ, որ զինված ուժերում սննդի մատակարարման այս նոր ձեւաչափը օրեցօր ընդլայնվում է». վարչապետ Փաշինյան

Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԲ զորամասերից մեկում ներկա են գտնվել նորակառույց ճաշարանի բացման արարողությանը: Այստեղ ևս ներդրվել է նոր սննդակարգը: Վարչապետը ծանոթացել է զինծառայողներին տրամադրվող սննդի տեսականուն, որակին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նոր սննդակարգի ներդրման գործընթացը զինված ուժերում հաջողությամբ շարունակվում է: ՀՀ վարչապետը կարևորել է Զինված ուժերի, ռազմարդյունաբերության շարունակական զարգացումը` հավելելով, որ խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում ու այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են հետևողական կերպով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել նաև ՀՀ վարչապետն ու տեսանյութ հրապարակել:

«Ուրախ եմ, որ զինված ուժերում սննդի մատակարարման այս նոր ձեւաչափը օրեցօր ընդլայնվում է»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։

Նորակառույց ճաշարան Արցախի ՊԲ զորամասերից մեկում

Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկն արդեն նորակառույց ճաշարան ունի։ Այն եւս կգործի բանակում սննդի մատակարարման ու մատուցման նոր կարգով։ Ուրախ եմ, որ զինված ուժերում սննդի մատակարարման այս նոր ձեւաչափը օրեցօր ընդլայնվում է։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, 30 August 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ