Քանյե Ուեսթն ուզում է «JesusTok» ստեղծել՝ TikTok-ի քրիստոնեական տարբերակը

Քանյե Ուեսթն ուզում է «JesusTok» ստեղծել՝ TikTok-ի քրիստոնեական տարբերակը 35Հեղինակ՝ Լուսանե Ջալալյան
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթն մտահոգված է։ Նրան դուր չի գալիս TikTok հավելվածն ու նա ցանկանում է ստեղծել ավելի լավ բան, որը հավելվածի տարբերակը կլինի՝ JesusTok անունով։

Քանյեն պատմել է, որ դստեր հետ դիտել է հավելվածի տեսանյութերն ու չի հավանել դրանց պարունակությունը։
«Միտքը հենց նոր է ծագել ինձ մոտ՝ JesusTok։ Ես դիտում էի TikTok աղջկաս հետ և որպես քրիստոնյա հայր, ինձ անհանգստացնում է կոնտենտի մեծ մասը, բայց ես հավանում եմ տեխնոլոգիան»,- գրել է ռեփերը թվիթերյան իր միկրոբլոգում։

43-ամյա Ուեսթն ասել է, որ հավելվածի համար իր նոր գաղափարը նման է TikTok-ին, բայց կոնտենտն ավելի հարմար կլինի երեխաներին։ Ուեսթը գրել է նաև, որ TikTok-ի հետ գործակցության դեպքում կարելի է ստեղծել ավելի քրիստոնեական տարբերակ՝ երեխաների անվտանգությունն ապահովելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ