Չեխուհին եղբոր հարսանիքին ներկայացել է ժանյակավոր հարսի զգեստով՝ իր «անպատշաճ» ընտրության համար արժանանալով բազմահազար օգտատերերի քննադատությանը


Ազգությամբ չեխ կինը, որի անունը չի բացահայտվում, եղբոր հարսանիքին ներկայացել է ժանյակավոր սպիտակ հարսի զգեստով՝ իր «անպատշաճ» ընտրության համար արժանանալով բազմահազար օգտատերերի քննադատությանը, գրում է Daily Mail-ը։

Նշվում է, որ նկարը Reddit սոցիալական ցանցում տեղադրել է բրիտանացի մի կին (նրա անունը նույնպես չի բացահայտվում), որից հետո լուսանկարները մեծ տարածում են գտել։

«Այս աղջիկը բացարձակապես հրաշալի տեսք ունի, շշմեցնող, բայց նա հարսնացուն չէ»,- իր հրապարակմանը կից գրել է բրիտանուհին։

Ավելի ուշ նա նշել է, որ հարսանիքը տեղի է ունեցել Չեխիայի Հանրապետությունում, իսկ հարսաեկան զգեստ կրող աղջիկն իրականում փեսայի քույրն է։

Նրա խոսքով՝ աղջիկը, հավանաբար, դիտմամբ չի ընտրել զգեստը և չի պատկերացրել, որ նրան կարող են շփոթել հարսնացուի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ