![]()
Աշխարհի ամենաթանկ խոյը վաճառվել է Scottish National Texel Sale աճուրդում ռեկորդային 367,5 հազար ֆունտով (մոտ 490,6 հազար դոլար): Այս մասին հայտնում է Independent-ը:
Նշվում է, որ Double Diamond անունով Texel խոյն ի սկզբանե արժեր 10.500 ֆունտ ստեռլինգ (մոտ $ 14,000):
Խոյի վաճառքի նախորդ ռեկորդը սահմանվել էր 2009 թվականին Շոտլանդիայի Լանարք քաղաքում կայացած աճուրդում: Այդ ժամանակ կենդանու արժեքը կազմում էր 231 հազար ֆունտ (306,7 հազար դոլար):
Texel ոչխարները Մեծ Բրիտանիայում բուծվում են առաջին հերթին նրանց մսի գերազանց որակի պատճառով:
![]()
![]()