«Սրանք տարիներ շարունակ մեր մեջ սերմանել են պարտվողի հոգեբանությունը, որովհետև էդ հոգեբանությամբ ապրողներին իշխելը հեշտ էր…»․ Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Տարիներ շարունակ մեր մեջ սերմանել են պարտվողի հոգեբանությունը, որովհետև էդ հոգեբանությամբ ապրողներին իշխելը հեշտ էր։

Այո, որքան թույլ, նվազ ու տկար է դիմացինդ, այնքան էլ ավելի հեշտ է վերջինիս իշխել, էլ ավելի հեշտ է վերջինիս ուղղորդել, ինչու ոչ, նաև շեղել ճշմարիտ ուղղուց։ Բայց ցավալին գիտեք որն է, որ նույն պարտվողի հոգեբանությունը սերմանողները ապրել են այդ հոգեբանությամբ։ Ապրել ու իշխել են պարտվողի հոգեբանությամբ: Երբ հակառակորդի հետ մարտի դուրս գալիս փոխանակ բավարարվեին հնարավորինս առավելագույն ձեռքբերումներով, բավարարվել ու մխիթարվել են նվազագույն կորուստներով:

Չէ, էդ պարտվողական քաղաքականությունն ու հոգեբանությունն ինձ համար անընդունելի են։ Ի վերջո, երբ ձգտում ես ավելին, միշտ էլ ունենում ես ավելին։

Տարիներ շարունակ մեր մեջ սերմանած էդ հոգեբանությունից մենք պետք է օր առաջ ձերբազատվենք, նման հոգեբանությունն ու մտածելակերպը երբեք լավ բանի չեն հասցնի, իսկ մի գեղեցիկ օր հնարավոր է կանգնենք կոտրած տաշտակի առաջ։

Այո, ես համամիտ եմ վարչապետի հայտնած այն հայտնի մտքի հետ, որ առաջին հերթին աղքատությունը պետք է հաղթահարենք մեր գլուխներում։ Որովհետև գլխում եղած աղքատությունը չհաղթահարելու դեպքում, հնարավոր չէ այն ֆիզիկապես հաղթահարել:

Այո, համամիտ եմ և կարծում եմ, որ պետությունը պետք է անի հնարավոր և անհնարին ամեն բան,որպեսզի իր քաղաքացիների համար աշխատելու և ստեղծագործելու համար հնարավորինս բարենպաստ պայմաններ ստեղծի, բայց սեփական գլխում եղած աղքատությունը միայն քաղաքացին կարող է հաղթահարել։ Հարցրեք այս մասին որևէ ոլորտում լուրջ հաջողության հասած որևէ մեկին, միանշանակ կփաստի, որ աղքատությունն առաջին հերթին պետք է հաղթահարել սեփական գլխում:

Ու էդ աղքատությունն էլ պետք չէ գնահատել միայն փողով, կամ սառնարանի պարունակությամբ։ Թերևս ինձ համար փողը երբեք արժեհամակարգ չի եղել, այլ եղել է ընդամենը կենսապայմաններ ստեղծելու միջոց։

Փողը ամենահեշտ բանն է, որ կարելի վաստակել այս կյանքում, շատ ավելի դժվար է վաստակել պատիվը, հարգանքը, վստահությունն ու սերը։

Եղեք հարուստ, բայց ոչ միայն փողով։

Տարիներ շարունակ մեր մեջ սերմանել են պարտվողի հոգեբանությունը, որովհետև էդ հոգեբանությամբ ապրողներին իշխելը հեշտ…

Posted by Taron Chakhoyan on Wednesday, 26 August 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ