21-ամյա երիտասարդը ցլիկ է գողшցել․ ոստիկանների բшցшհшյտումը

Օգոստոսի 18-ին ոստիկանության Վայքի բաժնի քրեական հետախույզները, Վայոց ձորի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողների հետ, համատեղ միջոցառումներով անասնագողության դեպք բացահատեցին:

Ժամը 22.30-ի սահմաններում իրավապահները Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղից, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Վայքի բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 21-ամյա մի բնակչի: Զննությամբ մեքենայի թափքում մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասուն հայտնաբերվեց:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, որ 21-ամյա երիտասարդը օգոստոսի 17-ին ցլիկը գողացել էր Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում: Տուժողից ընդունվել է հաղորդում:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Արարատի բաժին:
Քննությունը շարունակվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ