«Մի անպատասխանտու պատգամավոր կա, ասում է՝ շպրտեք ձեր դիմակները…». ԿԳՄՍ նախարար

«Մենք դպրոցների և ԲՈՒՀ-երի բացմամբ չպետք է նպաստենք, որ COVID-ով հիվանդների թիվն ավելանա, որովհետև, եթե ավելանում է, մենք էնպիսի իրավիճակ ենք ունենում, որ կարող է կարճ ժամանակ հետո թվերն էնպես վերելք ապրեն, որ ստիպված լինենք նորից դպրոցը փակել:

Եվ դա շատ մեծ խնդիր է լինելու կրթական համակարգի համար՝ անընդհատ բացել-փակելով. մենք դա թույլ չենք տալու»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով դպրոցների վերաբացելուն, ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարի համոզմամբ, եթե կանոնները պահենք, երեխաները և՛ կրթություն կստանան, և՛ վիրուս չեն տարածի, և հիվանդության աճ չենք ունենա:

Խոսելով դիմակներ կրելու հետ կապված մտահոգությունների մասին, ասաց.

«Մենք տեսնում ենք, որ դիմակների հետ կապված կան անհանգստություններ, շահարկումներ: Մի անպատասխանատու պատգամավոր կա, որ ասում է՝ շպրտեք ձեր դիմակները, ոնց որ ինքն է պատասխան տալու վիրուսի տարածման համար և մահերի համար…:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ