«Հենց դրանով էլ պայմանավորված էր մոտ 2,5 տարի լլկված գերագույն գլխավոր մերժվածի վերջերս տված ասուլիսը….» ․ Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Սրանք այնքան քաղաքական հասունություն չունեցան, որ մինչև հիմա չհասկացան, որ ժամանակին խաղացած «տրյուկներով» այլևս հնարավոր չէ կոծկել իրենց հանցավոր ապիկարությունը։

Իրենց իսկ իշխանության տարիներ արդարության համար փողոց դուրս եկած քաղաքացիներին էլ էին փորձում սաստել նույն «կտերով»։

Թե բա «ուզու՞մ եք թուրքը տեսնի ուրախանա…»: Նույն հիմար թեզերով էլ հիմա փորձում են պայքարել Ապրիլյանի մանրամասներն ու իրենց իսկ իշխանության հանցավոր անգործությունը բացահայտողների դեմ։

Հիմա ինչ, որ ռազմավարական ու մարտավարական նշանակություն ունեցող հողեր եք տվել, ասենք չեք տվե՞լ…

Ումի՞ց կոծկենք, ումի՞ց պահենք, ումի՞ց թաքցնենք, էն 800հա-ը գրավողի՞ց, էդ ռազմավարական ու մարտավարական նշանակություն ունեցող դիրքերը վերցնող Ալիևի՞ց… ի՞նչ է, Ալիևը չգիտի թե ինչ է գրավել, թե՞ դրանց նշանակությունը չգիտի… գիտի, ու շատ լավ գիտի։

Իսկ էս էժան «տրյուկով» փորձ է արվում մեր հանրությունից թաքցնել թե իրականում ինչ է եղել, թե իրականում ինչ ենք կորցրել, ինչ գնով ենք կորցրել, ինչի կամ ում պատճառով ենք կորցրել, կորցրածն ինչ նշանակություն ուներ…

Պայքարում են եղելությունը հանրությունից թաքցնելու համար, հենց դրանով էլ պայմանավորված էր մոտ 2,5 տարի լլկված գերագույն գլխավոր մերժվածի վերջերս տված ասուլիսը։

Այո, պայքարում են, որովհետև իրենք էլ շատ լավ գիտակցում են, որ Ապրիլյանի իրենց դրսևորած առնվազն հանցավոր անգործության համար իրենց երբեք չեն ներելու:

Սրանք այնքան քաղաքական հասունություն չունեցան, որ մինչև հիմա չհասկացան, որ ժամանակին խաղացած «տրյուկներով» այլևս…

Posted by Taron Chakhoyan on Tuesday, 25 August 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ