![]()
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցում պայթյունի հետևանքով փլուզված շենքի փլատակների տակից դուրս են բերում երրորդ քաղաքացուն:
Ավելի վաղ դուրս էր բերվել 2 քաղաքացի, երկու տասնյակ մարդ տարհանվել էր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր արել․
«Այսօր առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում, նախնական տվյալներով, գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, քառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել է։
ԱԻՆ փրկարարական ծառայությունն այժմ որոնողա-փրկարարական աշխատանքներ է տանում։
Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել եմ պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության եւ դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը։ Որոնողական աշխատանքներից եւ հետաքննության ավարտից հետո տարածքը կմաքրվի»։
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:
Ռայնիսի փողոցում փլատակի տակից դուրս են բերում երրորդ անձին | ՈՒՂԻՂ
Ռայնիսի փողոցում փլատակի տակից դուրս են բերում երրորդ անձին | ՈՒՂԻՂ
Posted by Լուրեր on Wednesday, 26 August 2020
![]()