«Թորոսյանի հանգստի ճիշտ պահն էր, Փաշինյանի հետ խնդիրներ չկան…». Վահագն Հովակիմյան

«Հիմա թերևս համեմատաբար հանգիստ իրավիճակ է Հայաստանում՝ կորոնավիրուսի հետ կապված, և վիճակագրական թվերը հենց դրա մասին են վկայում, իսկ առողջապահության նախարարի համար հիմա հանգստի գնալու ճիշտ ժամանակն էր»: Անդրադառնալով՝ Փաշինյանի որոշմամբ Արսեն Թորոսյանի արձակուրդ մեկնելուն՝ 24TV-ի եթերում նման կարծիք է հայտնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Խոսելով Արսեն Թորոսյանի պաշտոնանկության մասին լուրերին՝ Հովակիմյանը նշեց, որ ամեն ինչ նորմալ է, և կառավարության ղեկավարն ու առողջապահական ոլորտի պատասխանատուն ներդաշնակ մեկմեկու հետ աշխատում են, ապա նաև հավելեց, որ իրենց թիմի և ոչ մի պաշտոնյա հավերժ չէ:

Բանախոսն անդրադարձել է նաև իշխող թիմում հնարավոր խմորումներին, կրթական չափորոշիչներին, ինչպես նաև հասարակական-քաղաքական հնչեղություն ունեցող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝  24TV-ի տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ