![]()
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 24-ին, ժամը 16:00-ին «Նորտեխ շին» ընկերության կողմից շարունակվելու են Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքները։
«Պայթեցման աշխատանքների և ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 15։30-ից մինչև 16։30-ը Քրիստափորի և Սևանի փողոցների խաչմերուկից մինչև Արշակունյաց պողոտա-Սևանի փողոց հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը»,–նշված է հաղորդագրության մեջ։
«ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ կատարեց Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարանի» շենքում։
Ինչպես նախապես էր հայտարարվել, պայթեցման աշխատանքների ընթացքում բնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 16:30-ից մինչ 17:30-ն ընկած ժամանակահատվածում Ագաթանգեղոսի փողոց — Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց — Արշակունյաց պողոտա — Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց — Սևանի փողոց — Արշակունյաց պողոտա հատվածներում սահմանափակվել էր ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։
Տեղում հերթապահություն էին իրականացնում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և շտապօգնության մեկ բրիգադ։
![]()