![]()
Խոշոր վթար Վրաստանի ամենավտանգավոր ճանապարհներից մեկի ՝ դեպի Շաթիլ տանող ճանապարհին:
Միկրոավտոբուսն ընկել է մոտ 80 մ բարձրությունից:
12 մարդ մահացել է, ևս երեքը ստացել են լուրջ վնասվածքներ: Մնացած ուղևորների որոնումները շարունակվում են: Իրավապահները պարզում են մահացածների ինքնությունը:
Տեղում աշխատում են պարեկապահակային և քրեական ոստիկանության բրիգադները, հրշեջ-փրկարարական ջոկատները, շտապօգնության բրիգադները:
Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածով:
![]()