![]()
Օգոստոսի 21-ին ինքնատիպ հարսանիք է տեղի ունեցել Հայաստանում: Կապանցի զույգը՝ Սյունե Մանուչարյանն ու Գևորգ Գասպարյանն իրենց ճակատագրերը կապել Խուստուփի գագաթին՝ 3201 մ բարձրության վրա, արևածագի հետ:
«Երազանքներն իրականանալու սովորություն ունեն»,- վստահ է Սյունեն:
Խուստուփը համարվում է սուրբ լեռ: Իզուր չէ ժողովուրդը նրան տվել ճգնավոր անունը: Լեռան անվան ստուգաբանություններից մեկի համաձայն՝ նրա հիմքում ընկած է խուռիերեն խութու արմատը, որը նշանակում է աղոթք:
Դեռ հին ժամանակներից լեռը եղել է աղոթատեղի և ուխտագնացության վայր:
Խուստուփի լանջին, Կոզնի կոչված աղբյուրի մոտ է ամփոփված հայ ժողովրդի զորավար գարեգին Նժդեհի մասունքները:
![]()
![]()
![]()
![]()