Լուկաշենկոն խոստացել է պետական սահմանի խախտման դեպքում գործել առանց նախազգուշացման

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է պետական սահմանի խախտման դեպքում գործել առանց նախազգուշացման։ Նա այդ մասին ասել է СТВ հեռուստաալիքի եթերում, փոխանցում է РИА Новости-ն։

Լուկաշենկոն այդպես է արձագանքել ՊՆ-ի հաղորդագրությանը՝ վերջերս սահմանների մոտակայքում ավելի հաճախ են թռիչքներ իրականացվում։ Գերատեսչության ղեկավար Վիկտոր Խրենինը զեկուցել էր, որ ինքնաթիռները «մոտենում են սահմանին և հետ դառնում»։

Ավելի վաղ Լուկաշենկոն հրամայել է երկրի ԶՈՒ ղեկավարությանը գործի դնել ամենակոշտ միջոցները՝ պետության տարածքային ամբողջականության պաշտպանման համար։

Նա հայտարարել է, որ Բելառուսի դեմ կիրառվում է գունավոր հեղափոխությունների սցենարը, որի գլխավոր առանձնահատկությունն արտաքին գործոնի օգտագործումն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ