Ծեծվե՞լ են, թե՞ մկնդեղ կերել… պատմում են խաշթառակցի երեխաները

Հակոբջանյանների ընտանիքում մեծացող բոլոր 7 երեխաներն էլ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով ճանաչվել են տուժողներ:

«Ես մկնդեղ չեմ կերել, մենակ Սերգոն ու Նաիրին են կերել, էն փոքրը»: «Չեմ կերել, կարող ա ճաշիս մեջ լցրած լինեն», — ասում են նրանք:

Երեխաները ծեծվե՞լ են, մկնդեղ ե՞ն կերել, թե՞ երկուսը միասին, այս գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։ Երեկ ձերբակալվել է խաշթառակցի 28-ամյա Մարիաննան՝ իր հինգ և եղբոր երկու անչափահասներին ձեռքերով, ոտքերով, փայտով պարբերաբար ծեծելու կասկածանքով, մինչև այդ էլ երեխաների պապն էր ձերբակալվել:

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում պատմում էին, որ տան մեծահասակները, տատիկից բացի հոգեկան առողջության ու զարգացման խնդիրներ ունեն, և երեխաները մեծանում են բառացիորեն առանց խնամքի: Յոթ երեխաները բոլորն էլ այժմ երևանյան բուժհաստատություններում են՝ երկուսը` «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնում, վեցամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր է, ունի բազմաթիվ վնասվածքներ, անգիտակից է, նրա կյանքին վտանգ է սպառնում: Երեխաներից հինգը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում են: Հիվանդանոցի մանկական վերակենդանացման և թունաբանության կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանն ասում է. — «Քանի որ առանց ծնողների ուղեկցության են բերվել երեխաները, մենք անամեստիկ տվյալներ չենք ունեցել ի սկզբանե, բայց երեխաների խոսքերով իրենք օգտագործել են մկների համար նախատեսված դեղեր»:

Գրիգորյանի խոսքով` հինգ երեխաներից չորսը էկզոգեն թունավորում ունեն, հակաթույն ստացել են և դեռ պետք է ստանան, քանի որ ենթադրաբար մկնդեղը օրգանիզմում երկար է մնում. — «Արյան մակարդելիությունը խաղտող ազդեցություն, և դրա հետևանքով առաջանում են մարմնի վրա տարբեր հատվածներում, հատկապես շփման տեղերում կապտուկներ»:

տեսանյութը՝ Ազատություն Ռադիոկայանի

Խաշթառակցի երեխաները պատմում են՝ թե՛ ծեծվել են, թե՛ մկնդեղ կերել

Խաշթառակցի երեխաները պատմում են՝ թե՛ ծեծվել են, թե՛ մկնդեղ կերել

Posted by Ազատություն ռադիոկայան on Saturday, August 22, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ