Հերթական լկտի սուտը Ալեն Սիմոնյանի ու իշխանության հասցեին

Վաղ առավոտից համացանցում AntiFake.am կայքի միջոցով տարածվում է ապատեղեկատվություն այն մասին, իբրև թե  «Լիդիան Արմենիան» իշխանությունների հետ ստվերային բանակցությունների մեջ է։

Կայքում մասնավորապես հրապարակվել է մի լուսանկար, որտեղ պատկերված են ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ու «Լիդիան Արմենիա»-յի շահերը ներկայացնում է ընկերության PR պատասխանատու Աննա Սաղաբալյանի ամուսինը՝ Վահան Հովհաննիսյանը։

Կայքը հիմնվելով լուսանկարի վրա մեղադրանքներ է հնչեցնում ԱԺ փոխխոսնակի ու ՀՀ իշխանությունների հասցեին, մասնավորապես գրելով,

««Լիդիան Արմենիան» և ՀՀ իշխանությունները ստվերային բանակցություններ են սկսել Ամուլսարի հանքի շահագործման հարցով։ Լուսանկարում Սիմոնյանն ու Հովհաննիսյանն են, որոնք պարբերաբար հանդիպում են, և այդ հանդիպումները «զուգադիպում» են հանքի շահագործման շուրջ կրքերի թեժացման հետ։ Ալեն Սիմոնյանի ու Վահան Հովհաննիսյանի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ոստիկանները չեն խոչընդոտելու «Լիդիան Արմենիա»-յի պահնորդների գործողություններին, բայց իշխանություններն ու հատկապես` Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարություններ չեն անելու` ի աջակցություն հանքի շահագործման, որ իրենց դեմ չլարեն բնապահպան ակտիվիստներին։»

Սակայն մեր ունեցած տեղեկություններով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ու Վահան Հովհաննիսյանը ավելի քան 15 տարվա ընկերներ են։

Իսկ ընկերների համար, առավել ևս հին ընկերների, ամենևին էլ տարօրինակ չէ որևէ սրճարանում հանդիպելը։

Փաստացի մի քանի անգամ արդեն նախօրոք պլանավորված ապատեղեկատվություն տարածող կայքը հերթական անգամ կեղծ մեղադրանքներով վարկաբեկում է ներկայիս իշխանություններին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ