Ո՞նց եք պատկերացնում, որ կանայք տղամարդ տնօրենի հետ նույն սենյակում, պատկերացնո՞ւմ եք, նույն սենյակում երեք ժամ նստեն

Երեկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր էջին գցել էր Փոքր Վեդու ավագանու անդամ Սևակ Մանուկյանի մասնակցությամբ տեսանյութ, որում նա գյուղի տղամարդկանց անունից դժգոհում էր, որ համագյուղացի կանայք պետք է աշխատեն տղամարդ տնօրենի հետ։

«Նախկինը կին ա եղել, աշխատել են իրար հետ, պետք ա եղել, նստել են մի սենյակում, իրեք ժամ իրար հետ քննարկել են, գտել են ոսկե միջինը, որ դպրոցը չտուժվի։ Հիմա իրանց տղամարդիկ՝ ամուսինները, ցանկացածն էլ չեն թողելու տղամարդու հետ առանձին ինքը նստի սենյակում, 3 ժամ քննարկի։ Միանշանակ, չեն թողնելու․ միակ տղամարդն ա ըլնում կոլեկտիվում, որովհետև կոլեկտիվում սաղ կանայք են, միայն ինքն ա տղամարդ, խնդիր ա լինելու։

Այսինքն, եթե մեկը` ես լինեմ ամուսինը, հաստատ չեմ թողնելու, որ իմ կինն էնտեղ աշխատի․․․ որովհետև չի կարա լինի․․․ եթե երկու հատ, երեք հատ, չորրորդ հատ․․․․ տղամարդ լինի, կհասկանանք․․․ մասնագետ ըլներ, կարճ կտևեր, կհասկանայինք, բայց մասնագետ չեն»,-լրագրողներին Փոքր Վեդու մեծ խնդիրը ներկայացրել էր Սևակ Մանուկյանը։

Այս գրառումն իր էջում տեղադրելուց հետո երեկ Նաիրա Զոհրաբյանին է զանգահարել ողջ Փոքր Վեդին ու ասել, որ Սևակը «ոսկի անձնավորություն» է, նախկին ազատամարտիկ, նվիրյալ, իսկ գյուղի տղամարդիկ էլ հայտարարել են, որ միանում են Սևակին այն հարցում, որ Արամ Խաչատրյան անուն-ազգանունով նոր տնօրենը «վարքի հետ խնդիր ունի»։

Նաև Զոհրաբյանից պահանջել են հեռացնել տեսանյութը՝ ասելով, որ իր էջից նյութը շատ մեծ տարածում է ստանում։ Զոհրաբյանը, իհարկե, հրաժարվել է հեռացնել տեսանյութը, սակայն վեդեցիներին հորդորել է պատրաստել «կոնտրսյուժե»՝ տեսանյութ, որը Զոհրաբյանը խոստացել է ներբեռնել իր էջում։

Փաստորեն, երաժշտական դպրոցի կին ուսուցիչների ամուսինները կատեգորիկ դեմ են, որ դպրոցի տնօրենը տղամարդ լինի ու էս աննախադեպ խայտառակության դեմ բողոքում են։Ո՞նց եք պատկերացնում, որ կանայք տղամարդ տնօրենի հետ նույն սենյակում, պատկերացնո՞ւմ եք, նույն սենյակում երեք ժամ նստեն։Չէէէէ, չեմ պատկերացնում։Երեք ժա՞մ…

Posted by Naira Zohrabyan on Thursday, 20 August 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ