![]()
Չարենցավանցի մարզիկը ռեկորդներ սահմանեց` իր ուժով զարմացնելով բոլորին։ Նա իր ռեկորդները նվիրեց հայրենիքի սահմանը պաշտպանողներին։Աշխարհի չեմպիոն, Գինեսի հայ ռեկորդակիր չարենցավանցի Յուրի Սաքունցն այսօր ևս երկու ռեկորդ սահմանեց։Նա ռեկորդներ սահմանեց շշի վրա դրված ափսեների միջոցով հենում-ծալում վարժությունից, ինչպես նաև ձեռքերը մեջքի հետևում պահած տուփով խաղաթղթեր պատռելով։
Նրա խոսքով` հենում–ծալում վարժությունից որոշել է ռեկորդ սահմանել, երբ տեսել է ազգությամբ ռուս մարզիկ Վիկտոր Բլյուդի նույն հնարքը։ Սակայն Բլյուդը դա արել է ընդամենը երկու անգամ, իսկ նա նույն վարժությունը 10 անգամ արեց։
Իսկ ինչ վերաբերում է խաղաթղթերին, ապա նման փորձեր նույնպես եղել են, բայց ոչ ձեռքերը մեջքի հետևում պահած։ Սաքունցն ասում է` որոշել է ձեռքերը մեջքի հետևում պահել, որ ավելի բարդ լինի։
Ի դեպ, Սաքունցը «Արծիվ-30» մահապարտների ջոկատի կողմից արժանացավ մեդալի։ Մարզիկը պատրաստվում է առաջիկա օրերին իր նոր ռեկորդը սահմանել Արցախում։
![]()