«Ապրիլյան պատերազմը կանխատեսել չկարողացած ու այն «անակնկալ» որակած Սերժ Սարգսյանը այսօր կանխատեսում է պատերազմ…». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի մամլո ասուլիսին

2016-ի ապրիլյան պատերազմը կանխատեսել չկարողացած ու այն «անակնկալ» որակած Սերժ Սարգսյանը այսօր կանխատեսում է պատերազմ, ու այդպես էլ չի ասում, թե ինչու 2016-ի ապրիլի 26-ին պաշտոնից ազատեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին, ըստ որում՝ իր ակնարկած «Գաղտնի զեկույցից հետո»․․․․

2016-ի ապրիլյան պատերազմում 800 հեկտար հայրենիք, 18 դիրք կորցնելը, 100-ից ավել զոհ տալը Սերժ Սարգսյանը համարում է հաղթանակ ու չի հասկանում, թե ինչու են 2020-ի հուլիսին հնարամիտ օպերացիայով 3 նոր դիրքեր վերցնելը, թշնամու 3 հուժկու հարձակումները ետ մղելն ու այն վերցնող տղերքին հաղթող-հերոսություն ճանաչում․․․

Սերժ Սարգսյանը 2016-ի ապրիլյան պատերազմից հետո տանկերի դիզվառելիքի մասին իր վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունները համարում է վրիպակ, բայց վրիպակ չի համարում ու բացատրություն չի տալիս, թե 2016թ․ ապրիլի 26-ին ինչու պաշտոնից ազատեց ՊՆախարարի՝ նյութատեխնիկական մատակարարման գծով տեղակալ Ալիկ Միրզաբեկյանին, ըստ որում՝ իր ակնարկած «Գաղտնի զեկույցից հետո»․․․․

2016թ․ ապրիլյան պատերազմից հետո Երևանում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ու ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հրապարակավ «բացատրեք, թե ինչու սա եղավ, երբ մենք 2014-ի օգոստոսի 8-ին Սոչիում այլ բան էինք պայմանավորվել» հարցը տված ու ապրիլյան պատերազմում Ռուսաստանի վարքագիծը քննարկած Սերժ Սարգսյանը մեղադրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ռուս պաշտոնյաների հետ հանրության շրջանում առկա նույն կասկածները քննարկելու մեջ․․․

Սերժ Սարգսյանը գտնում է որ լայնամասշտաբ պատերազմն ու լայնամասշտաբ ռազմական գործողությունները տարբեր բաներ են․․․

Ախր ո՞ր մեկն ասես, ո՞ր մեկը թողնես

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ