Հայկական արտադրության նոր տեսակի հարվածային ԱԹՍ-ը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար  Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր տեսանյութով և կատարել է հետևյալ գրառումը.

Փորձարկվում է նոր տեսակի հարվածային ԱԹՍ։
Հայկակական ռազմարդյունաբերության հերթական ձեռքբերումը։
Հիշեցնենք, որ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել էր.

«Հիմա գնում է երկկողմանի մրցակցություն: Դու մի բան ստեղծում ես, հակառակորդը փորձում է հակազդել, հետո հակառակորդն է ինչ-որ բան ստեղծում, դու ես փորձում հակազդել: Այսինքն ամեն մի գործողությունից հետո համապատասխան եզրակացությունները արվում են: Ոչ մենք, ոչ իրենք տեղում չենք դոփում»,-ասաց նա:

Գեներալը խոսեց նաեւ մեր ու իսրայելական ԱԹՍ-ների արժեքների տարբերության մասին՝ հայտարարելով, որ հայկականները 5-8 անգամ ավելի էժան են, սակայն որակի առումով չեն զիջում. «Կգա ժամանակ, մի քիչ ավելի խաղաղ ժամանակ կլինի, ցույց կտանք, հիմա չենք կարող ցույց տալ: Որովհետեւ ամեն մի ինֆորմացիան ոնց որ հակառակորդի ջրաղացին ջուր լցնես:

Բավական մեծ վնաս ենք հասցրել հակառակորդին ԱԹՍ-ներ խոցելով: Մասնագետները կնստեն կհաշվեն վնասը: Մեր խնդիրն է՝ չթողնել, որ իրենց գործողությունները կատարեն: Կարող է 100 հազար դրամ ծախսես ու նենց վնաս տաս, իսկ կարող են իրենք միլիոններ ծախսեն ու չկարողանան մեզ վնաս տալ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ