![]()
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սպիտակի ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում դեռևս հունիսի 8-ին հայտնվել էր հայտարարություն, որտեղ ասվում էր.
Սպիտակի Բժշկական Կենտրոնի անձնակազմը ՝հավատարիմ մնալով Հիպոկրատին տրված երդմանը, հաշվի առնելով ինչպես սովորական,այնպես էլ արտակարգ դրության պայմաններում մարդկային կյանքեր փրկելու առաքելությունն իրականացնելու կարևորությունն ՝ իր պատրաստակամությունն է հայտնել անգամ այս դժվարին իրավիճակում ճշգրտորեն կատարելու իր առջև դրված խնդիրները և ծառայելու իր ժողովրդին։
Ինչպես նշվել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից. բուժանձնակազմի բոլոր քրոնիկ հիվանդություններ ունեցող անդամները կլինեն տանը՝ լրիվ աշխատավարձով ։
Կորոնավիրուսով հիվանդների բուժման համար բուժաշխատողներ կներգրավվեն այլ բուժհաստատություններից։
Սպիտակի պոլիկլինիկան և անհետաձգելի բուժօգնության ծառայությունը կաշխատեն իրենց սովորական ռեժիմով՝
սպասարկելով յուրաքանչյուր հիվանդի ինչպես Սպիտակ քաղաքից, այնպես էլ հարակից գյուղերից։ Սպիտակի ԲԺշկական Կենտրոնի անձնակազմը ինչպես ավերիչ երկրաշարժից հետո է կանգնած եղել առաջին գծում, այսօր էլ պատրաստ է կանգնել և փրկել մարդկային կյանքեր։
Խնդրում և հորդորում ենք մեր սիրելի համաքաղաքացիներին՝ պահպանել ՀՀ Պարետի կողմից սահմանված կանոնները՝ կրել դիմակ և ձեռնոց, պահպանել սոցիալական հեռավորություն ՝
դրանով իրենց լուման ներդնելով կորոնավիրուսի դեմ այս համընդհանուր պայքարում ։
Հարգանքով Սպիտակի ԲԿ տնօրեն՝ Վ.Սիսակյան։
![]()