Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

Հիշեցնենք, որ Աննա Ստեփանյանը նշանակվել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ 2017 թվականի հուլիսի 6-ին։

Ստեփանյանն ավարտել էր Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի որոշմամբ 2016-ին ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2015-ից 2016 թվականներին դասախոսել է ԵՊՄՀ-ում: Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ