Նա 8 տարեկան է, երբ նրան ամուսնացրեցին 37-ամյա տղայի հետ. ահա, թե որն էր նրանց ամունության «ԳԱՂՏՆԻՔԸ»

Տարեկան մոտավորապես 10 մլն աղջիկ ստիպված է մինչև 18 տարեկանն ամուսնանալ: Ու թեև երկրների մեծ մասում դա արգելված է, քչերին է հաջողվում դեմ գնալ ծնողների կամքին:

Երեխայի մասնակցությամբ 10 ամուսնությունից 4-ը Հնդկաստանում է տեղի ունենում: Այդպիսի միությունները արգելված են օրենքով, այդպիսի հարսանիքին միայն ներկայության համար սահմանված է 100 000 ռուփի  տուգանք և 2 տարվա ազատազրկում: Բայց օրենքը չի գործում: Փոքր աղջիկների հարազատները համառորեն անտեսում են ցանկացած արգելք: Հնդկաստանի հյուսիսային Ռաջաստան նահանգում վերջերս տեղի ունեցան երկու փոքր քույրերի ամուսնություններ: Ավագը 11 տարեկան է, կրտսերը՝ 6:

Տեղի ոչկառավարական կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ մանկական ամուսնությունների օրինականությանն աջակցում է ամբողջ համայնքը, ամուսինը կնոջ հետ ապրել սկսում է միայն երբ կնոջ 15-ամյակն է լրանում: 26-ամյա Ռումանին ասում է, որ իրեն ամուսնացրին 6 տարեկանում, բայց ամուսնու հետ ապրել սկսեց 15 տարեկանում:

 

«Եթե ես չամուսնանայի, այլ կրթություն ստանայի, ստիպված չէի լինի աշխատել դաշտում կիզիչ արևի տակ»,- ասում է Ռումանին: Վաղ ամուսնությունը գլխավոր խոչընդոտն էր կրթություն ստանալու համար: Իսկ նույնիսկ տարրական գիտելիքների բացակայությունն աղջկան թույլ չէր տալիս հասնել եկամտի անձնական աղբյուրի և ինքնուրույնության: Ասիական անապահով ընտանիքներում աղջիկը միայն բեռ է և նրանցից ազատվում են ամուսնացնելով:

Եմենցի Նուջուդ Ալիին ամուսնացրին 8 տարեկանում 3 անգամ մեծ տղամարդու հետ: Թեև համաձանությամբ ամուսինը պետք է մինչև աղջկա չափահաս դառնալը հոգ տաներ նրա մասին, նա աղջկան բռնաբարում էր ամուսնության առաջին օրերից:

 

Աղջկան երկու ամիս անց հաջողվեց փախչել և օգնության դիմել: Բայց Եմենի օրենսդրության մեջ ամուսնական տարիքի սահմանափակում չկա: Ուստի Նուջուդի ընտանիքին պարտավորեցրին նրա ամուսնուն 200 դոլար փոխհատուցում վճարել:

 

  Ֆեյրուզ Ահմեդ Հայերին ամուսնացրին 11 տարեկանում: Աղջիկը հիվանդ էր և արյան շտապ փոխներարկման կարիք ուներ: 25-ամյա ամուսինը պատրաստ էր վճարել բուժման համար: Ու թեև ամուսնական պայմանագրի համաձայն՝ մինչև աղջկա չափահաս դառնալը ամուսինը նրա հետ սեռական կապ չպետք է ունենար, նա կնոջը բռնաբարեց առաջին գիշերը:Ֆեյրուզը փախավ բռնարարից, բայց օրենսդրությունը, միևնույն է, ամուսնու կողմից է:

 

Աֆղան Աիշա Մոհամմադզային ամուսնացրին տեղացի գրոհայինի հետ: Աիշան դիմանում էր ոչ միայն ամուսնու, այլև նրա մեծաթիվ հարազատների կտտանքներին: Երբ մի քանի տարի անց Աիշան փախավ, իշխանությունները նրան վերադարձրին օրինական ամուսնուն: Իսկ նա որպես պատիժ կտրեց նրա քիթը և ականջները: Հետո կնոջը թողեց լեռներում, որ մահանա:Աղջիկը կարողացավ մոտակա ռազմաբազա հասնել, որտեղ նրա կյանքը փրկեցին մասնագետները: Բռնի ամուսնությունից խուսափելու համար արևելյան երկրների կանայք հաճախ գիտակցաբար զոհում են գեղեցկությունը: Ռահիին ամուսնացրին դեռ երեխա ժամանակ: Ամուսնու մշտական ծեծերից և կտտանքներից հետո 14-ամյա աղջիկն իր վրա կերոսին լցրեց և մարմնի ու դեմքի սարսափելի այրվածքներ ստացավ:

 

Միլիոնավոր աղջիկներ ամեն տարի կորցնում են մանկությունը և դառնում են իրավիճակի դժբախտ գերին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ