Արփիի ծննդյան անակնկալ նվերը

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․

Այսօր մեր Արփին դարձավ 5 տարեկան եւ ստացավ ցանկալի նվերը՝ Լեդի Բագի շոր։)

Տեսանյութը՝ Շուշան Փաշինյանի։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք , այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոքրիկ դստեր ՝ Արփի Փաշինյանի  ծննդյան տարեդարձն է։

Արփին տոնում է իր հինգերորդ տարեդարձը։ 

Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր լուսանկար էր հրապարակել Արփիի հետ միասին, որին կից մեկնաբանություններում Արփիին ջերմագին շնորհավորել էին բազմաթիվ մեր հայրենակիցներ։

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի։ Կինը՝ Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավարն է, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրը։ Զավակներն են Մարիամը (ծնված 1998 թվականի նոյեմբերի 14-ին), Աշոտը (ծնված 2000 թվականի մարտի 11-ին), Շուշանը (ծնված 2007 թվականի հուլիսի 17-ին) և Արփին (ծնված 2015 թվականի օգոստոսի 17-ին):

Այսօր մեր Արփին դարձավ 5 տարեկան եւ ստացավ ցանկալի նվերը՝ Լեդի Բագի շոր։)Տեսանյութը՝ Շուշան Փաշինյանի։ ❤️

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, 17 August 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ