Փոքրիկ Արփին այսօր տոնում է իր հինգերորդ տարեդարձը

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոքրիկ դստեր ՝ Արփի Փաշինյանի  ծննդյան տարեդարձն է։

Արփին տոնում է իր հինգերորդ տարեդարձը։ Առայժմ հայտնի չէ , թե ինչպես են վարչապետի ընտանիքում տոնելու փոքրիկ Արփիի ծննդյան տոնը։

Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր լուսանկար էր հրապարակել Արփիի հետ միասին, որին կից մեկնաբանություններում Արփիին ջերմագին շնորհավորել էին բազմաթիվ մեր հայրենակիցներ։

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի։ Կինը՝ Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավարն է, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրը։ Զավակներն են Մարիամը (ծնված 1998 թվականի նոյեմբերի 14-ին), Աշոտը (ծնված 2000 թվականի մարտի 11-ին), Շուշանը (ծնված 2007 թվականի հուլիսի 17-ին) և Արփին (ծնված 2015 թվականի օգոստոսի 17-ին):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ