Երգչուհի Սիլվա Հակոբյանն Instagram-ի իր էջում ամանորյա բարեմաղթանքներ գրելիս նշել էր, որ զգում է, որ այս նոր տարին իր կյանքի ամենահիշարժաններից է լինելու: Ինչին էլ հաջորդել է օգտատերերի շնորհավորանքները, որ երգչուհին հղի է:
«Սա այն տարին է,երբ թե՛ հոգիս,թե՛ ներաշխարհս լցված են առանձնակի խաղաղությամբ ու ներդաշնակությամբ ! Զգում եմ,որ այս տարին իմ կյանքի ամենահիշարժաններից է լինելու»,- մակագրել էր լուսանկարը Սիլվա Հակոբյանը:
Նշենք, որ օրերս «Լավ երեկո» հաղորդման տոնական թողարկման շրջանակներում Արուս Տիգրանյանը Մոսկվայում տեղի ունեցած «Տաշի շոու»-ի մասին ռեպորտաժ էր պատրաստել, որում Սիլվա Հակոբյանի պրոդյուսեր հայրիկն այն հարցին, թե մոլերից մեկում ինչ էին գնել, ասել էր, որ առաջին հերթին սնունդ.
«Առաջին հերթին ուտելիք, որովհետև Սիլվան… Ուզում եմ գաղտնիք բացել, բացե՞մ, թե՞ չբացեմ… »,-ասաց նա՝ ապա լսելով կադրից դուրս հնչող հորդորները՝ ոչինչ «չգաղտնածերզեց»:
Տեսանյութը դիտել՝ 1:54 րոպեից