«Ես հույս ունեմ, որ մեր բարեկամ Ռուսաստանը չի ընկնի հեղափոխության հորձանուտի մեջ…». Զոհրապ Եգանյան

Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

Հաղթողներին չեն դատում, այո արևմտյան արժեհամակարգը դառնում է դոմինանտ հետխորհրդային տարածքում: Այո` Մինսկում տեխնոլոգիաներ են կիրառվում, որոնք մշակվել են տարբեր երկրներում իշխանափոխություն կամ հեղափոխություն իրականացնելու համար, դրանք ակնհայտ են, այնպես ինչպես ակնհայտ է, որ «հին» համակարգն այլևս չի կարողանում դիմադրել: Փոխվել է մարդկանց մտածելակերպը, աշխարհընկալումը, արժեքները:

Հաջորդիվ ընկնելու է Ադրբեջանը, հետո դեպի Միջին Ասիա ու թերևս Ռուսաստան: Ես հույս ունեմ, որ մեր բարեկամ Ռուսաստանը չի ընկնի հեղափոխության հորձանուտի մեջ, այդ երկրում դա միշտ արյունահեղությամբ ու ողբերգությամբ է ավարտվել, պակաս ողբերգական չեն եղել ազդեցությունները նաև մեզ վրա:

Հույս ունեմ, որ Ռուսաստանում էլիտան կգնա խորքային փոփոխությունների, կկանխի կուտակվոզ օբյեկտիվ դժգոհությունը: Ռուսաստանի հետ լավ, ինչու ոչ` ամենալավ հարաբերություններ ունենալը բխում է մեր կենսական շահերից:

Հ.Գ
Այն, որ մենք շատ ենք փոխվել, թեկուզ հիշեք, որ նույնիսկ 10 տարի առաջ գտնվեր մեկը, ով կխոսեր դպրոցներում սեռական դաստիարակության մասին երեխաների հետ դասեր անցկացնելուց, 90 և ավել տոսկոս տղամարդիկ պատրաստ կլինեին այդ հրամանը տվողին, անցկացնողին ու դասավանդողին ուղարկել շատ հեռու տեղ, իսկ հիմա «խուլ դժգոհություն» է: Փոխվում ենք, շատ արագ ու չգիտեմ, լավ է, թե` վատ: Երևի ընդամենը կյանք է

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ