![]()
Google Earth-ի օգտատերը Անտարկտիդայի ափերին հայտնաբերել է 112-մետրանոց «սառցե նավ»: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում MrMBB333 օգտատիրոջ կողմից, որն իրեն անվանում է «երկրային պահակ»:
Տեսանյութի հեղինակը մատնանշում է, որ պատկերի վրա կարելի է նկատել նավին բնորոշ գծեր և համաչափ տարրեր, որոնք չեն կարող պատահական լինել:
Հրապարակված տեսանյութում կարելի է նկատել սառույցի մեծ զանգված, որը շատ նման է զբոսանավի:
Տեսանյութի մեկնաբանություններում դա առաջացրել է մի շարք ենթադրություններ և դավադրությունների տեսություն: Ոմանք պնդում են, որ դա նացիստների գաղտնի բազայից մոռացված նավ է: Մյուսների կարծիքով՝ դա գաղտնի նավ է, որը կփրկի «էլիտային» ապոկալիպսիսի կամ այլմոլորակայինների ներխուժման դեպքում:
![]()