Հայտնի է, թե որ ծովամթերքներն են ամենաշատ միկրոպլաստիկ պարունակում

Քվինսլենդի համալսարանի հետազոտողների խումբը վերլուծել է, թե որքան միկրոպլաստիկ մասնիկներ են պարունակվում ձկների և ծովամթերքների այս կամ այն տեսակներում:

Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են ոստրեները, մանր ծովախեցգետինները, կաղամարները, ծովախեցգետինները և սարդինաները:

Ինչպես պարզվել է, կաղամարներում և ոստրեներում միկրոպլաստիկի մասնիկները ամենաքիչն էին (0,04 և 0,07 միլիգրամ համապատասխանաբար), իսկ ամենից շատ դրանք պարունակվել են սարդինաներում (2,9 միլիգրամ):

Հետազոտությունը հրապարակվել է Environmental Science & Technology ամսագրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ