«Բելառուսի դեմ ագրեսիան ընթանում է «գունավոր հեղափոխության» սցենարի համաձայն…». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մտադիր է զրուցել Ռուսաստանի Դաշնության իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանրապետությունում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հաղորդել է БелТА.գործակալությունը:

Նա նշել է, որ Բելառուսի իշխանությունները շատ լավ տեսնում են, թե ինչ է կատարվում խորքերում:

«Մենք կարդացել ենք գունային հեղափոխությունների ձեռնարկներ: Ավելին, գունավոր հեղափոխությունների ձեռնարկների առանձնահատկության մասին այսօր կխոսենք Պաշտպանության նախարարության Ռազմավարական կառավարման կենտրոնում», – ասել է Լուկաշենկան՝ նշելով, որ հանրապետությունում արդեն ի հայտ են եկել արտաքին միջամտության տարրեր:

Ըստ նրա՝ անհրաժեշտ է հրատապ կերպով խոսել Պուտինի հետ, «քանի որ դա արդեն սպառնալիք է ոչ միայն Բելառուսի համար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ