«Ոչ ավել, ոչ պակաս…». երգում է Ալեն Սիմոնյանը

Համացանցում հայտնվել է նոր տեսանյութ, որտեղ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը երգում է արդեն հիթ դարձած «Ոչ ավել, ոչ պակաս» երգը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ ԱԺ փոխխոսնակն ասել էր.

«Ես Վլադիմիր Գասպարյանին անձամբ ճանաչում եմ ու կարող եմ ասել, որ քաղաքական եւ իրավական հարթակից դուրս շատ նորմալ եմ վերաբերվում իրեն։ Համարում եմ, որ այնուամենայնիվ, ինքն իր վարքագծի մեջ «Ազատության» լրագրողների հետ միջադեպի ժամանակ չափն անցել է, պետք է մնար օրենքի շրջանակներում»։Ալեն Սիմոնյանը չհամաձայնեց նախկին ոստիկանապետի այն գնահատականին, թե Ոստիկանությունը քաղաքականացված կառույց է դարձել. «Մեղմ ասած՝ չեմ համաձայնի նրա ասածների հետ, որովհետեւ այն բոլոր դեպքերը՝ սկսած տոնածառի պատմությունից, վերջացրած «Սասնա ծռերով», էլեկտրիկ Երեւանի շուրջ տեղի ունեցածի հետ կապված… Իրեն էլ եմ հաճախ դրա մասին ասել, որ ինքը հաճախ վերեւ նայելով Աստծո մասին խոսելիս պետք է նաեւ հասկանա, որ պատասխան է տալու եւ ոչ իշխանությունների առջեւ»։

Հիշեցնենք, որ 3 օր առաջ «Ազատություն» Հ/Ը-ի լրագրողի եւ նախկին ոստիկանապետի միջեւ տեղի էր ունեցել միջադեպ, այնուհետեւ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին «Ազատություն» ռ/կ-ն հայտարարել էր, թե Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է իրենց լրագրողների մասնագիտական գործունեությանը, մասնավորապես, Սեւանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս Վլադիմիր Գասպարյանը պահանջել է, որ չնկարահանեն իր տունը, ապա մեքենան վարել լրագրողների ուղղությամբ՝ սպառնալովվարերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել»,«սատկացնել»։

Ոչ ավել, ոչ պակաս.Ալեն Սիմոնյան VS Արա-Ալիկ Ավետիսյաններ

Ոչ ավել, ոչ պակաս.Ալեն Սիմոնյան VS Արա-Ալիկ Ավետիսյաններ

Posted by armdaily.am on Thursday, 13 August 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ