![]()
Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում 2008 թվականին, ի՞նչ կապ ուներ «Սասնա ծռեր» կոչվող զինված խմբի կողմից 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավումը:
«Երբ հանում են երեխաներին, դեռահասներին, դու չես կարողանում ոչինչ անել: Մենք Ռուսաստանի նման երկիր չենք, որ պետությունը կարողանա Արխանգելսկից մարդ բերել, որ Մոսկվայում օգտագործի ինչ-որ միջոցառման համար: Բացի դրանից, մեր մենթալիտետն է ուրիշ: Եվ իսկապես ուրիշ է: Մենք չէինք կարող մտածել, որ որոշ հասարակական-քաղաքական կազմակերպություններ կարող են թույլ տալ իրենց երեխաներին հանել փողոց, որպեսզի պաշտպանվեն իրենց անօրինական գործողությունները»,- ասաց նախկին ոստիկանապետը՝ նշելով, որ այստեղ բացառվում էին ուժային լուծումները, լուծումները պետք է լինեին քաղաքական:
Վերջինս նշեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ էր մտածում, որ ուժային լուծումները պետք է բացառվեն, որովհետև երբ 2018-ին իրենք քննարկում էին իրադարձությունների զարգացումը, այդ թվում՝ ուժային մեթոդներով հավաքը ցրելու տարբերակը, Վ. Գասպարյանն ասել է, որ ցուցարարները կարող են պաշտպանվել երեխաներով և հղի կանանցով, նրանց օգտագործել՝ որպես վահան, որոնցից շատերի որովայնին, ինչպես հետո պարզվեց, պարզապես բարձ էր կապած:
«Այդ ժամանակ Սերժ Սարգսյանն ասաց՝ չարժի ոչ մի իշխանություն, որ արյունով վերցնես, և ես համաձայն եմ իր հետ»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:
Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարը դիտեք այսօր 168.am-ում՝ 22:50-ին, և 23:05-ին՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում:
![]()