![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյաան էջում կիսվել նոր լուսանկարներով և կատարել է հետևյալ գրառումը.
Այո, սա նոր Հայաաստանն է, որտեղ պետությունը հոգում է դաշտային ելքերի և զորավարժությունների ժամանակ զինծառայողների պատշաճ սննդի մատակարարումը:
Այո, նոր Հայաստան է, որտեղ զինծառայողները ինչպես նախկինում էր, իրենց բաժին ստացած տուշոնկան չեն մտածում, թե որ քարի վրա կամ որ ծառի տակ նստեն ու ուտեն:
Սա նոր Հայաաստանն է, որտեղ դաշտային ելքերի և զորավարժությունների ժամանակ զինծառայողներին թարմ սնունդ մատակարարելու նպատակով բացազատվում են վրանային ճաշարաններ:
Սա նոր Հայաստանն է, որտեղ պետությունը ծնողի նման հոգ է տանում իր զինվորի մասին։
Հիշեցնենք, որ դաշտային ելքերի և զորավարժությունների ժամանակ զինծառայողներին թարմ սնունդ մատակարարելու նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում բացազատվել են վրանային ճաշարաններ: Պաշտպանական գերատեսչության և քաղաքացիական կազմակերպության արդյունավետ փոխգործակցության շնորհիվ անձնակազմն ապահովվում է որակյալ սննդով։ Մատակարարումն իրականացվում է բոլոր չափորոշիչներն ու սանիտարահիգենիկ կանոնները պահպանելով:
![]()
![]()
![]()
![]()
![]()