Google-ը ստեղծել է Մինսկի ցույցերի քարտեզը, իսկ Telegram- ը միացրել է «հակագրաքննությունը»

Google ընկերությունը ստեղծել է Մինսկում նախագահի ընտրությունից հետո սկսված բողոքի ցույցերի ինտերակտիվ քարտեզ: Քարտեզը հասանելի է Google Maps հավելվածների հավաքածուի մեջ:

Քարտեզում ներկայացված են ցուցարարներին օգնության կետերը, մուտքի արգելափակմամբ մետրոյի կայարանները, ինչպես նաև այն վայրերը, որտեղ փողոցները արգելափակված են, հատուկ նշանակության ստորաբաժանումների, ուժայինների մեքենաների և տեխնիկայի տեղակայման վայրերը:

Telegram- ի մեսենջերը Բելառուսում մտցրել է գրաքննության դեմ գործիքներ: Այս մասին Twitter- ում հայտնել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը:

«Մենք միացրել ենք Բելառուսում գրաքննության դեմ գործիքները, որպեսզի Telegram- ը հասանելի լինի այնտեղ օգտատերերի մեծամասնության համար: Այնուամենայնիվ, կապը դեռևս շատ անկայուն է», – գրել է Դուրովը՝ նշելով, որ երբեմն երկրում ինտերնետը լիովին անջատվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ