Հրաչյա Հակոբյանն այցելել է Լիբանանի պայթյունից տուժած հայաբնակ Բուրջ Համուդ եւ Նոր Հաջըն թաղամասեր

Օրվա ընթացքում այցելեցինք Լիբանանի պայթյունից տուժած հայաբնակ Բուրջ Համուդ եւ Նոր Հաջըն թաղամասեր, եղանք հայերի բնակարաններում, որոնք մեծ վնասներ են կրել:

Պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է օգոստոսի 11-ին հումանիտար աջակցության պարագաներով երրորդ օդանավը ուղարկել Լիբանանի Հանրապետության կառավարությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշել է, որ այս անգամ ուղարկվող հումանիտար օգնությունը կլինի ավելի քան 12 տոննա:

Հայաստանից առաջին չվերթը կայացել է օգոստոսի 8-ին, երկրորդը՝ օգոստոսի 9-ին: Ինքնաթիռները Լիբանան են տեղափոխել Հայաստանի կառավարության հումանիտար օգնությունը, որը պարունակել է դեղորայք և բժշկական պարագաներ՝ նախատեսված օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնություն ցույց տալու համար:

 

աղբյուրը՝ FreeNews

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ