Բեյրութում մեկ րոպե լռությամբ հարգել են պայթյունի զոհերի հիշատակը

Բեյրութում լիբանանցիները մեկ րոպե լռությամբ հարգել են մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի ավելի քան 200 զոհերի հիշատակը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Հիշատակի արարողությունը տեղի է ունեցել այն նույն ժամին, երբ պայթել է 2750 տոննա ամոնիումի նիտրատը:

Հուժկու պայթյունը ոչ միայն մարդկային կորուստների պատճառ է դարձել, այլև նյութական ահռելի վնաս է հասցրել Լիբանանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ