Թուրքիայում մահացել է ամենաազդեցիկ գործարարներից մեկի` Մաթիլդ Մանուկյանի միակ ժառանգը

Օգոստոսի 6-ին 80 տարեկան հասակում մահացել է Թուրքիայի Հանրապետության պատմության ամենահաջողակ կանանցից, «Հարկերի չեմպիոն» և «Հասարակաց տների թագուհի» տիտղոսը ստացած Մաթիլդ Մանուկյանի որդին՝ Քերոփե Չիլինգիրը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Քերոփե Չիլինգիրի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլի Ֆերիքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում։ Նրա մարմինը հողին է հանձնվել Ֆերիքյոյի հայկական գերեզմանատանը։

Նշենք, որ Մաթիլդ Մանուկյանը 20-րդ դարի ամենաազդեցիկ կին գործարարներից մեկն է համարվում: Նրա հսկայական կարողությանն իր մահից հետո ժառանգել էր որդին։

Ըստ մամուլում տարածված տվյալների` Մանուկյանն ունեցել է 50 գրասենյակ, 50 խանութ, 4 ամառանոց, 220 տաքսի, 37 հասարակաց տուն, 40 շենք, 2 գործարան, 1 զբոսանավ, մեկ Ռոյլս ռոյս, 4 BMW, 4 Mercedes մակնիշի մեքենաներ և հյուրանոցներ, ինչպես նաև տրիլիոնավոր լիրա արժողությամբ զարդեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ