Կյանքի բացարձակ ցուցումով վիրահատված կորոնավիրուսով 73-ամյա կինը դուրս է գրվել

Հուլիսի 15-ին COVID-19 բուժող այլ հաստատությունից ծանր վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն է տեղափոխվել 73-ամյա կին և հոսպիտալացվել է Վերակենդանացման բաժանմունքում` աղեստամոքսային տրակտի սուր արյունահոսություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, հիպերտոնիա և մի շարք այլ հիվանդությունների ախտորոշմամբ: Այս մասին տեղեկացնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից։

Հետազոտությունների ընթացքում ախտորոշվել է սիգմայաձև աղու (հաստաղի) թափածակում, կյանքի բացարձակ  ցուցումով, անհետաձգելի կարգով վիրահատվել է: Վիրահատող բժիշկն է Սերգեյ Միրզոյանը: Հետվիրահատական շրջանում համապատասխան բուժում ստանալուց 3 շաբաթ հետո կորանավիրուսի նմուշառման արդյունքները բացասական են եղել, որովայնի շրջանում գանգատներ չի ունեցել, դուրս է գրվել լավացմամբ: 73-ամյա կինը հիմա տանն է, հետվիրահատական վերքը լավանում է` առաջնային ձգումով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ