![]()
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Բելառուսի իշխանություններին կոչ է արել հարգել իրենց քաղաքացիների իրավունքները, ներառյալ հավաքների ազատությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դուջարիչի խոսքերը:«Գլխավոր քարտուղարը կոչ է անում Բելառուսի իշխանություններին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և ապահովել ժողովրդի խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների անցկցման իրավունքը»,-ասել է Դուջարիչը:
Նա հավելել է, որ Գուտերեսը ուշադիր հետևում է Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին, ներառյալ նախագահական ընտրություններից հետո երկրի քաղաքացիների նկատմամբ բռնությունները:
![]()