![]()
Ամուլսարի հանքի շահագործման դեմ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիան մշտական հիմունքով դիտարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից։
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին են ստացվել մի շարք ահազանգեր։
Հաշվի առնելով ահազանգերը և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքները՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության Մալաթիայի, Արաբկիրի և մյուս այն բաժիններ, որտեղ կան բերման ենթարկվածներ:
Ըստ աղբյուրի՝ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են վարելու բերման ենթարկված անձանց հետ, ծանոթանալու են նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին:
![]()