![]()
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ ցուցարարները ցանկացել են գրոհել նրա նստավայրը: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։
«Լավ է, որ հատուկջոկատայինները նրանց պահեցին: Եթե նրանք հասնեին Անկախության պալատ (նախագահական նստավայր), ապա այնտեղ արդեն լուծումն այլ կլիներ, անվտանգության ծառայությունն աշխատում է այնտեղ»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նաև ավելացրել է, որ այդ ժամանակ «նրանք իրենց պատիժը կստանային»:
![]()