«Սա այն դեպքն է, երբ Գերագույն գլխավոր հրամանատարը կարող է պարզ նայել զինվորի աչքերին»․ Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․

Խոսուն լուսանկար է…

Սա այն դեպքն է, երբ Գերագույն գլխավոր հրամանատարը կարող է պարզ նայել զինվորի աչքերին, որովհետև հնարավոր ամեն բան անում է այդ զինվորի համար…

Սա այն դեպքն է, երբ իշխանությունն անտեր չի թողնում սահմանը պահող զինվորին։

Այն դեպքն է, երբ երկրի իշխանությունը հոգում է զինվորի բոլոր կարիքները՝ սնունդը, հիգիենան, համազգեստը, կոշիկները և որ ամենակարևորն է՝ զինվորի անվտանգ ծառայութունը։

Այն դեպքն է, երբ պետությունն անգամ իր վերջին միջոցներով զենք ու ռազմատեխնիկա է գնում զինվորի համար։

Այն դեպքն է, երբ սահմանը պահող ու հակառակորդի դեմ կռիվ տվող զինվորը վստահ է, որ պետությունը կանգնած է իր մեջքին։

Այո, սա այն դեպքն է, երբ սահմանը պահող զինվորը վստահ է, որ հարկ եղած դեպքում Գերագույն գլխավոր հրամանատարն էլ կկանգնի իր կողքին ու կպահի սահմանը…

Խոսուն լուսանկար է… Սա այն դեպքն է, երբ Գերագույն գլխավոր հրամանատարը կարող է պարզ նայել զինվորի աչքերին, որովհետև…

Posted by Taron Chakhoyan on Monday, 10 August 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ