![]()
Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջի սթորի բաժնում իր և ամուսնու՝ Լևոն Քոչարյանի սևանյան հանգստի լուսանկարներով է կիսվել:
Վերջիններս Սևանի ափին վրան են դրել և հանգստանում են այնտեղ:
Հավելենք, որ տարիներ առաջ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի հարսանիքն ամենաքննարկվողն էր հայկական շոու բիզնեսում: Նրանք մեծ միջոցառում էին կազմակերպել իրենց հարսանիքի առթիվ, որից բազմաթիվ լուսանկարներ հայտնվեցին համացանցում:
Զույգը միասին է դեռ դպրոցական տարիներից՝ արդեն 19 տարի: Մի առիթով Լևոնը գրել էր. «Շնորհակալ եմ 2001-ի ամռանը, որ կապեց ինձ քեզ»:
Այն ժամանակ Սիրուշոն եղել է 14 տարեկան, Լևոնը՝ 16:
Համատեղ կյանքի ընթացքում զույգը 2 որդի է ունեցել: Ավագը՝ Ռոբերտը, կրտսերը՝ Միքայելը:
![]()
![]()
![]()
![]()
![]()