![]()
Բելառուսում ցույցերի ժամանակ առաջին զոհն է գրանցվել: Մինսկում մեքենան մխրճվել է բազմության մեջ: Զոհը երիտասարդ Եվգենի Զաիչկինն է: Տեսագրված կադրերը հայտնվել են համացանցում:
Երիտասարդին հարվածելուց հետո մեքենան չի արգելակել: Ցուցարարները երիտասարդին դուրս են բերել երթևեկելի մասից:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ևս 4 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Բելառուսի նախագահական ընտրությունների օրն ավելի քան 120 ակտիվիստ է բերման ենթարկվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բելառուսում բողոքի ցույցեր են՝ կապված ընտրությունների նախնական արդյունքների հետ:
Внимание! Видео содержит шокирующий контент.
Автозак сбил протестующего в Минске. О состоянии пострадавшего пока ничего неизвестно. pic.twitter.com/bMIH4u7peD
— TUT.BY (@tutby) August 9, 2020
![]()