Բեյրութում ցուցшրшրները գրшվել են երկու նախարարությունների շենքերը

Բեյրութում անկարգությունները շարունակվում են: Բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանության միջև: Առավել կատաղի ընդհարումներ են ընթանում երկրի խորհրդարանի շենքի մոտ: Ոստիկանները արցունքաբեր գազով նռնակներ են կիրառում:

Ընդ որում, ցուցարարներին հաջողվել է ներխուժել և գրավել աշխատանքի և փախստականների հարցերով նախարարությունների շենքերը:

Լիբանանում շաբաթ օրը սկսված կառավարության հրաժարականի և բարեփոխումների պահանջով բողոքի ցույցերի պատճառ հանդիսացավ Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած ավերիչ պայթյունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ