Բացառիկ կադրեր Ախալքալաքում տեղի ունեցած սպшնությունից

Jnews-ը հրապարակել է Ախալքալաքում գտնվող օբյեկտներից մեկի տեսախցիկներով նկարահանված կադրերը: Կադրերում երևում է երեկ տեղի ունեցած դիմակայությունը, որի հետևանքով մահացել է Վ. Միրանյանը:

Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունից, հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ (կանխամտածված սպանություն) և 236-րդ (հրազենի ապօրինի գնում և պահում) հոդվածներով: Բնակչությունը  սպանությունը կապում են մի քանի տարվա հակամարտության հետ:

Սպանությունից հետո, օգոստոսի 8-ի երեկոյան, Ախալքալաքում իրավիճակը սրվել է, ինչը անհրաժեշտություն է առաջացրել կենտրոնացնել ոստիկանական ուժերը:

Սպանության մեջ մեղադրվող  27-ամյա  Արթուր Գաբրիելյանը ձերբակալվել է: Նրան սպառնում է 7-15 տարվա ազատազրկում:

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ