![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Վլադիմիր Գասպարյանի ձերբակալության մասին սուտ լուեր տարածող վերջինիս փաստաբան Տիգրան Աթանեսյանի հայտարարություններին: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
Եթե Մալյան Նարեկը հայտնի կոֆե դնողն է, ապա Տիգրան Աթանեսյանը կոֆեի բաժակ նայողն է…
Ժամեր առաջ համացանում Գասպարյան Վովայի ձերբակալության մասին սուտ լուրեր տարածող փաստաբանը Մալյանի դրած, Վովայի խմած կոֆեի բաժակն էր երևի նայել:
Կարճ խելքով, փոքրիկ հնարքով փորձեց ուշադրություն գրավել: Իսկ տեսաուղերձում հնչեցրած մտքերով դուրս եկավ որպես փաստաբան իրեն վերապահված իրավունքներից։
Թե բա Վովան մեծ ավանդ ունի, մեծ գործեր է արել…
Ընկեր փաստաբան, Հայաստանի Հանրապետությունը այլևս Ձեզ համար հայաթի բեսեդկա չէ, որտեղ ձեր ախպերությունով պետք է սխոդկա անեք, քցեք-բռնեք, որոշեք թե իրավախախտման համար ինչ-որ մեկը պետք է պատասխան տա, թե ոչ…
ՀՀ-ում ցանկացած ոք, այդ թվում նաև գեներալ գնդապետ պետք է պատասխան տա օրենքի առաջ կատարած օրինազանցության համար…
![]()
![]()