Ցրտաշունչ ձմեռը մեծահասակների նկատմամբ հատուկ ուշադրություն սահմանելու ևս մեկ առիթ է:
Ինչպես հայտնի է տարիքին զուգահեռ մեծանում է հենաշարժողական համակարգի հիվանդությունների հավանականությունը:
Օրգանիզմում նյութափոխանակության ռեակցիաների, օգտակար նյութերի, վիտամինների ներծծման դանդաղումը հանգեցնում է կալցիումի պակասի: Այսպիսով փխրուն դարձած ոսկրերի պարագայում մեծանում է կոտրվածքներ ստանալու ռիսկը:
Խորհուրդ է տրվում մեծահասակների համար քիչ առիթ ու հնարավորություն ստեղծել տանից մենակ դուրս գալու համար: Միևնույն ժամանակ, կարճատև զբոսանքները խրախուսելի են: Պարզապես կարևոր է պահպանել հիգիենայի կանոնները, ապահովել պատշաճ ձմեռային հագուստ՝ կանխարգելելու սուր շնչառական վարակներով հիվանդացությունը:
Անչափ հուզիչ տեսանյութ😢😢😢 Սիրեք և գնահատեք ձեր տատիկներին ^_^ 😍 <3
Անչափ հուզիչ տեսանյութ😢😢😢 Սիրեք և գնահատեք ձեր տատիկներին ^_^ 😍 <3
Posted by Կանանց անկյուն on Saturday, January 5, 2019