«Արդեն իսկ արձանագրված փաստ է, որ Հայաստանի ռազմաքաղաքական իշխանության հետ այլևս հնարավոր չէ խոսել սպառնալիքի լեզվով…». Տարոն Չախոյան

«Ինչի՞ համար էին ազատագրվել այդ հողերը…»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տարոն Չախոյանը։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Ընդհանրապես ցանկացած պատերազմ ու կռիվ ավարտվում է բանակցություններով ու հաշտությամբ:

Ամբողջ հարցը կայանում է նրանում, թե այդ պատերազմի ժամանակ քանի մարտ կհաղթես, քանի դիրք կվերցնես… կլինես վերևում, թե ներքևում… Հարցը կայանում է նրանում, թե պատերազմից հետո որ դիրքից պայմաններդ կթելադրես հակառակորդիդ:

Վերածննդի դարաշրջանում Նիկոլո Մաքիավելին ասում էր. «Պատերազմից չի կարելի խուսափել, այն միայն կարելի է հետաձգել հօգուտ թշնամուդ»:

Դեռևս 1994 թվականին ակնհայտ էր, որ ստեղծված իրավիճակում ադրբեջանական կողմն այլևս չէր կարող իր թվական ու ռազմատեխնիկական գերակշռությամբ ռազմաճակատում բեկում մտցնել։ Արդյունքում ադրբեջանական կողմը ստիպված եղավ գնալ հրադադար հաստատելու ուղղությամբ և սկսվեցին Արցախի հարցի շուրջ բանակցությունները։

Վերջին 20 և ավելի տարիների ընթացքում ադրբեջանական կողմը բանակցային սեղանի շուրջ իր դիրքերն ամրացնելու նպատակով բազմաթիվ անգամ փորձեց դիվերսիոն գործողություններով հայկական կողմի նկատմամբ առավելություններ ձեռք բերել, մինչև որ 2016թ․-ին լայնամասշտաբ գործողությունների արդյունքում հաջողվեց գրավել հայտնի 800 հա-ը։ Այն նույն 800հա-ը, որին հետագայում Հայաստանի իշխանությունները՝ հանձինս Սերժ Սարգսյանի, որակեցին որպես «ռազմավարական ու մարտավարական նշանակություն չունեցող»։ Չնայած պետք է արձանագրենք, որ 2016-ին Ադրբեջանի ախորժակը շատ ավելի մեծ էր, քան 800հա-ը։

Իրենց պարտությունը քողարկող Հայաստանի նախկին իշխանութունները Արցախի վերահսկողության տակ գտնվող անվտանգության գոտիներն անվանեցին «ռազմավարական ու մարտավարական նշանակություն չունեցող»։

Այդ դեպքում է հարց է առաջանում, ինչի՞ համար էին ազատագրվել այդ հողերը…

2016թ․-ի իր մեծ զոհերի գնով գրաված 800հա-ի ախորժակով ադրբեջանական կողմը, նույն բանակցությունների սեղանի շուրջ, Հայաստանի արդեն նոր իշխանությունների հանդեպ առավելություններ ձեռք բերելու ու արդեն պահանջներ թելադրողի դիրքից հանդես գալու նպատակով մարտական գործողություններ սկսեց Տավուշի սահմանին։ Սակայն հաշված ժամեր անց արդեն հայկական զինուժը ոչ միայն դիամակայեց ադրբեջանական ագրեսիային, այլ նաև նոր դիրքեր ազատագրեց…

Արդյունքում հօդս ցնդեցին տարիներ շարունակ նավթադոլարներով զինած ադրբեջանական բանակի անպարտելիության ու Հայաստանի հետ պատերազմի լեզվով խոսելու Ալիևի քարոզած միֆերը…

Արդեն իսկ արձանագրված փաստ է, որ

* Հայաստանի ռազմաքաղաքական իշխանության հետ այլևս հնարավոր չէ խոսել սպառնալիքի լեզվով,

* սահմանին անգամ փոքր ագրեսիայի դեպքում ադրբեջանական կողմը թե տարածքային, թե մարդկային, թե ռազմատեխնիկական մեծ կորուստներ է ունենալու

* Տավուշի սահմանին ազատագրած նոր դիրքերը ստրատեգիական շատ մեծ նշանակություն ունեն…

Փաստ է, որ բանակցությունների սեղանին այլևս Հայաստանն է բարձր դիրքից պահանջներ թելադրելու Ադրբեջանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ