«Երևանից շարժվել է օպերխումբ Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար…». փաստաբան

Իմ տեղեկություններով Երևանից շարժվել է օպերխումբ Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար: Այս մասի իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Վլադիմիր Գասպարյանի Սևանի տան մոտակայքում հայտնվել է ոստիկանական Նիվա, իմ տեղեկություններով Երևանից շարժվել է օպերխումբ Գասպարյանին ձերբակալելու համար»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանը դատական հայց կներկայացնի «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ կապված:

«ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում եմ հայց ներկայացնել դատարան, կապված օտարերկրյա գործակալական ցանցի հիմնասյուն հանդիսացող Ազատություն ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ: ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները՝ բնակարանի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները, պետք է պաշտպանված լինեն բոլորից, այդ թվում ապազգային, անհայրենիք ուժերի ոտնձգություններից», — այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աթանեսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ